«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի սուբսիդավորումը կշարունակվի

31.03.2011 | 18:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր որոշել է, որ 2011թ. II եռամսյակում կշարունակեն սուբսիդավորվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով նախկինում տրամադրված վարկերի տոկոսավճարները, ինչպես նաեւ կսուբսիդավորվեն նոր տրամադրված վարկերի տոկոսավճարները։

Մեկ այլ որոշմամբ հանրապետությունում առաջին անգամ ձեւավորված սոցիալական բնակարանների ֆոնդի բաշխման իրավունքը վերապահվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը 90 տոկոսով իրականացվում էր Երեւան քաղաքում։ Նա ասել է, որ մարզերի շահառուների համար վարկերի տրամադրման արտոնություն սահմանելու շնորհիվ պատկերը կտրուկ փոխվել է, եւ ծրագիրը թափ է առնում մարզերում։

Դիտում՝ 6579

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW