“Ամերիաբանկ”-ն ընդլայնում է բանկոմատների ցանցը
31.03.2011 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան, Մեդիամաքս: “Ամերիաբանկը” շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունը` աշխատավարձային ծրագրերի շրջանակներում:
Բանկոմատներից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով` բանկը ընդլայնում է բանկոմատների ցանցը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:
2010թ. սկզբին բանկն ուներ 30 բանկոմատ, իսկ տարեվերջին դրանց քանակը հասավ 65-ի: Ներկայումս բանկոմատների քանակը 69-ն է, որոնցից 54-ը Երեւան քաղաքում, 2-ը` ԼՂՀ-ում, 13-ը` ՀՀ մարզերում:
Մինչեւ տարեվերջ Ամերիաբանկը նախատեսում է բանկոմատների քանակը հասցնել ավելի քան 85-ի, միաժամանակ ընդլայնել նաեւ բանկոմատների աշխարհագրական ընդգրկվածությունը:
2010թ.-ին Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ աճել է 1.7 անգամ` 2009թ.-ի համեմատությամբ, իսկ կատարված գործարքների քանակն ավելացել է շուրջ 1.8 անգամ:
Բանկի կողմից 2010թ. թողարկված վճարային քարտերի քանակը 2009թ. համեմատությամբ աճել է 140%-ով, ընդ որում բանկի կողմից թողարկված միայն Platinium եւ Gold քարտերի քանակն աճել է 131%-ով:
Վճարային քարտերի ընդհանուր աճի շուրջ 80%-ն ապահովվել է աշխատավարձային ծրագրերի շնորհիվ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: