Երեւան: Մեդիամաքս: «Կոնվերս բանկի» Նոր Նորք մասնաճյուղում այսօր ավազակային հարձակում իրականացնողը ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է: Այդ մասին Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունում: Ոստիկանության Հաղորդագրության համաձայն, այսօր ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք է գործել Գայի պողոտայի 10/12 հասցեում գտնվող «Կոնվերս բանկի» Նոր Նորք մասնաճյուղի վարչական տարածք եւ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 մլն 724 հազ. դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Սակայն բանկում ծառայություն իրականացնող ոստիկանի ջանքերի շնորհիվ հանցագործությունը կանխվել է: Արթուր Հակոբյանը հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի ու ազդրի շրջանում եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա մոտից առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ` 1 պահունակով, 8 փամփուշտով: Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տրամաչափի կրակված 4 պարկուճ, ինչպես նաեւ նշված գումարն ամբողջությամբ` 1 փաթեթով: Քննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը: Tweet Դիտում՝ 8719