Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարել է Migom առանց հաշվի բացման միջազգային փոխանցման համակարգի սակագներն իջեցնելու մասին: Ինչպես Մեդիամաքսին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ապրիլի 1-ից Migom համակարգի միջոցով հնարավոր կլինի գումար ուղարկել եւ ստանալ` սկսած 0,4%-ից: Բացի այդ, ապրիլի 1-ից կավելանա նաեւ մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափը` կազմելով 15 հազ. դոլար/եվրո (նախկին 10 հազ. դոլարի/եվրոյի փոխարեն) եւ 590 հազ. ռուբլի (նախկին 330 հազ. ռուբլու փոխարեն): Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաեւ նշել ստացողի երկիրը, քաղաքը, անունը եւ ազգանունը: Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը եւ փոխանցման 9-նիշ կոդը: Migom-ի ծառայությունը հասանելի է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ինչպես կենտրոնական գրասենյակում, այնպես էլ ցանկացած մասնաճյուղում: Փոխանցված գումարը ստացողին տրամադրվում է 5-10 րոպեի ընթացքում: Tweet Դիտում՝ 7731