Սամվել Ճզմաչյանը «Luxury» ամսագրի կողմից ճանաչվել է 2010թ. Տարվա բանկիր

25.03.2011 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Luxury» ամսագրի կողմից «Անելիք Բանկի» վարչության  նախագահ Սամվել Ճզմաչյանը ճանաչվել է 2010թ. Տարվա բանկիր:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Անելիք Բանկի» մամուլի ծառայությունում, «Luxury» ամսագրի հարցման ընթացքում մշակույթի, արվեստի եւ քաղաքական 1000 գործիչներ Սամվել Ճզմաչյանին ճանաչել են 2010 թ. Տարվա բանկիր:

«Երկարամյա իմ աշխատանքային փորձից հանգել եմ այն եզրակացությանը, որ աշխատանքը պետք է կատարել մեծ սիրով, նվիրվածությամբ եւ ազնվորեն: Եվ միայն այդ դեպքում կարող ես վստահ լինել, որ կստանաս արժանի գնահատական: Այս մրցանակը ես կվերագրեի ամբողջ բանկային համակարգին, քանի որ վերջին 2-3 ճգնաժամային դժվար տարիներին բանկային համակարգը կարողացավ կանգուն մնալ և պահպանել իրեն բնորոշ բոլոր դրական հատկանիշները: Ես խորապես համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվի: Շնորհակալ եմ բոլորին վստահության համար»,- ընդգծել է «Անելիք Բանկի» վարչության  նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Դիտում՝ 8692

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW