«Ամերիա» խումբը սեմինար է անցակցրել իրավաբանական ընկերությունների համար

25.03.2011 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիա” խումբը այսօր սեմինար է անցկացրել Հայաստանում գործող իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների համար «Իրավաբանական ընկերության կառավարման համակարգ» թեմայով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, “Ամերիա” խմբի իրավական տնօրեն Դավիթ Սարգսյանն ասել է, որ սեմինարի նպատակն է ի մի բերել իրավական ծառայություններ մատուցող ընկերություններին որոշ էթիկական չափանիշներին համապատասխան աշխատելու համար:

«Որպես իրավախորհրդատվական ծառայություններ մատուցող` մենք կարեւորում ենք դաշտի կայացումը: Առողջ իրավական մրցակցությունը կբերի առավել կայացած շուկայական տնտեսության»,- ասել Դավիթ Սարգսյանը:

Սեմինարի անցկացման համար Հայաստան ժամանած LegalStudies.RU խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Խվոշինսկին ասել է, որ քննարկումների նպատակն է կիսվել նախկին խորհրդային երկրների իրավաբանական ծառայությունների փորձով եւ գտնել համատեղ լուծումներ:

Դիտում՝ 7626

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW