«Կասկադ Ինշուրանս»-ը հատուցել է շինմոնտաժային ռիսկերի գծով իր ամենամեծ հայտը
16.03.2011 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան: Մեդիամաքս: «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հատուցել է շինարարական-մոնտաժային ռիսկերի ապահովագրության գծով իր ամենամեծ հայտը: Սա ընկերության գործունեության ընթացքում մեկ պատահարի շրջանակներում վճարված ամենախոշոր հատուցումն է:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Կասկադ Ինշուրանս»-ի մամուլի ծառայությունում, ընկերությունը վճարել է 63 մլն դրամ էներգետիկայի ոլորտի իր հաճախորդներից մեկին:
Վնասի չափի եւ պատճառի պարզաբանման նպատակով արտասահմանից հրավիրվել է փորձագետ, որն ընկերության հետ համատեղ իրականացրել է գործընթացը:
«Ընկերությանը հաջողվել է բավականին արագ եւ առանց խնդիրների կարգավորել նման բարդության հայտը միջազգային բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրական ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ»,- նշել է «Կասկադ Ինշուրանս»-ի հայտերի սպասարկման վարչության ղեկավար Արմեն Թորգոմյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: