Երեւան: Մեդիամաքս: UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը սկսել է Հայաստանում հաճախորդի միասնական քարտերի թողարկումը: Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Յունիստրիմ» ԲԲԸ-ում, այսուհետ հաճախորդները կարող են ստանալ քարտեր համակարգի գործընկերոջ` «Յունիբանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում: Հաճախորդի միասնական քարտը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել միջոցների ուղարկման ժամանակը. հաճախորդը պետք է միայն գործավարին տա քարտը, եւ փոխանցումը կիրականացվի մի քանի վայրկյանի ընթացքում` առանց թղթային կրիչների հետ աշխատանքի: Քարտը հնարավորություն է տալիս այն օգտագործել բոնուսային ակցիաներում եւ հարակից այլ ծրագրերում: Քարտի թողարկման մեկնարկի դրությամբ ՀՀ ուղղությամբ փոխանցումների շուրջ 80%-ը արդեն իրականացվել է Ռուսաստանում թողարկված հաճախորդի միասնական քարտերի օգտագործմամբ: UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանն ընդգծել է, որ Հայաստանը ԱՊՀ ամենահեռանկարային շուկաներից է: Հայաստանում համակարգի շրջանառությունը 2010թ. ավելացել է մինչեւ $600 մլն: «Հուսով ենք, որ Հայաստանում հաճախորդի միասնական քարտերի նախագծի զարգացումը լուրջ խթան կհաղորդի համակարգի զարգացմանը, եւ մտադիր ենք ակտիվացնել մեր աշխատանքը այստեղ հաճախորդի միասնական քարտի հետագա առաջխաղացման նպատակով»,- ասել է Հայրիյանը: Tweet Դիտում՝ 7635