Ֆինանսների նախարարը ներկայացրել է բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման կարգը

01.03.2011 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաս/. ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մանրամասներ է ներկայացրել “ներմուծում` ազատ շրջանառության համար” մաքսային ռեժիմով մարդատար տրասպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման կարգի վերաբերյալ: 

Ըստ կարգի`վարկի տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում տեղակայված բանկի մասնաճյուղում: Վարկերը տրամադրվում են անտոկոս` վեցամսյա վերադարձման ժամկետով:

Ծրագրի շրջանակում  վարկեր կարող են ստանալ 2005 թվականից վաղ թողարկման տարեթվով,  5 մլն ՀՀ դրամից ցածր մաքսային արժեքով մինչեւ 10 տեղանոց  մարդատար տրանսպորտային միջոց(ներ) Հայաստանի Հանրապետության տարածք “ներմուծում` ազատ շրջանառության համար” մաքսային ռեժիմով իր անունից հայտարարագրման համար ներմուծող ՀՀ տարածքում մշտապես բնակվող կամ մշտապես հաշվառված ցանկացած այն ներմուծողները (ներառյալ անհատ ձեռնարկատերը), ովքեր մինչեւ 2011 թվականի  մարտի 18-ը ներառյալ մաքսային սահմանի հատմամբ եւ փոխադրման ամփոփագրի լրացմամբ  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել են 2011թ հունվարի 26-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վերաարտահանված` նախկինում “ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմով ներմուծված տվյալ տրանսպորտային միջոցը:

Վարկային պայմանագիր կնքելու նպատակով մարզի բնակիչը մինչեւ 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ  պետք է դիմում ներկայացնի մարզպետարան, Երեւան քաղաքում մշտապես բնակվողը` ՀՀ ֆինանսների  նախարարություն`  ներկայացնելով անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի) պատճենը, ինչպես նաեւ 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի եւ իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու  փոխադրման ամփոփագրի պատճենները, տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք` տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երեւան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից:

Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող եւ նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երեւան քաղաքի բնակիչը` մաքսատուն:

Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը:

Երեւան քաղաքի բնակիչ ներմուծողին Մաքսատունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք ներկայացված տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին:

Այստեղ կարող եք բեռնել կարգը ներկայացնող ամփոփ սխեման:

Դիտում՝ 4108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW