Տարվա ընթացքում «Ինեկոբանկը» նախատեսում է բացել նոր մասնաճյուղեր

25.02.2011 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 24-ին կայացել է «Ինեկոբանկի» «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Համբարձումյանը բացմանը հայտարարել է.

««Ինեկոբանկն» այս տարի տոնում է 15-ամյա հոբելյանը: Նախորդ 15 տարիների ընթացքում բանկը մշտապես զարգացել է` ամուր դիրք զբաղեցնելով ՀՀ բանկային համակարգում: Բանկը հավատարիմ է մնում իր մշակած ռազմավարական ծրագրի սկզբունքներին` հաճախորդների համար ապահովելով մատչելի եւ որակյալ ծառայություններ: Դրա վառ ապացույցն է մասնաճյուղային ցանցի ստեղծումը: Ընդառաջ գնալով շուկայի պահանջներին եւ հոգ տանելով հաճախորդների հարմարավետության մասին` 2011թ. ընթացքում «Ինեկոբանկը» նախատեսում է բացել նոր մասնաճյուղեր ինչպես Երեւանում, այնպես էլ հանրապետության մարզերում»:

Աբովյանում բանկի հիմնական հաճախորդները կդառնան փոքր եւ միջին ձեռնարկությունները եւ ֆիզիկական անձինք:

Դիտում՝ 8612

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW