ՀՀ կաթնամթերքի խոշորագույն արտադրողը չի բացառում գների հնարավոր աճը

23.02.2011 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Աշտարակ կաթ» ընկերությունը դեռ չի փոխել իր ապրանքատեսակների գինը:

Այդ մասին Մեդիամաքս-ին հայտնել են Հայաստանում կաթնամթերքի խոշորագույն արտադրող «Աշտարակ կաթ» ընկերության մարքեթինգի բաժնում:

Միաժամանակ, ասել են ընկերությունում, «հաշվի առնելով հումքի շուկայում արձանագրված զգալի գնաճը, ընկերությունում կատարվում են մանրակրկիտ հաշվարկներ, որից հետո չի բացառվում որոշ ապրանքների գնային փոփոխություն»:

Մեդիամաքս-ը նշում է, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անցկացրած դիտարկման տվյալներով, «Աշտարակ կաթ»-ը զբաղեցնում էր մասնավորապես պանրի շուկայի
32,8%-ը:

Դիտում՝ 7136
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW