Ապրիլի 1-ից ՀՀ ԿԲ-ն կունենա Այցելուների Կենտրոն

23.02.2011 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 1-ից ՀՀ Կենտրոնական բանկում կձեւավորվի Այցելուների Կենտրոն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Այցելուների Կենտրոնը կղեկավարի Զարուհի Բարսեղյանը, ով երկար տարիներ գլխավորում էր ԿԲ Հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը:

ԿԲ Հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը այսուհետ կգործի Մերի Շահինյանի ղեկավարության ներքո, ով ներկայումս աշխատում է որպես ԿԲ նախագահի խորհրդական:

Դիտում՝ 8336

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW