Նուբարաշենի թափոնակուտակիչում իրականացվող ծրագրի ներդրումները կկազմեն մոտ $5,5 մլն

23.02.2011 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման եւ այրման Երեւանի քաղաքապետարանի եւ ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի համատեղ ծրագրի ֆինանսավորումը, ներառյալ համակարգի պահպանման եւ շահագործման ծախսերը, կկազմի մոտ $5,5 մլն:

Ինչպես Մեդիամաքսին տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից` ֆինանսավորումը կիրականացնի ճապոնական կողմը, որն արդեն ներդրրել է $2,75 մլն։

Ծրագրի տեւողությունը 16 տարի է։

Նուբարաշենի ներկայումս գործող թափոնակուտակիչում (մոտ 8 հա տարածք) փորվել են հորատանցքեր, հորիզոնական գազամուղերով մխոցների միջոցով մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ /ջահ/ եւ այրվում: Տարածքը ծածկված է հերմետիկ թաղանթով եւ հողի շերտով։

2009թ. մարտի 10-ին Երեւանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի հետ կնքել էր համաձայնագիր՝ Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման եւ այրման ծրագրի վերաբերյալ։

Պայմանագրի գործողության ժամանակահատվածում՝ մինչեւ 2023 թվականը, ըստ հաշվարկների` պետք է իրականացվի 512 հազար տոննա СO2-ի համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում։

Դիտում՝ 5769

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW