Էկոնոմիկայի նախարարությունը նոր լծակներ կգործարկի մրցակցային միջավայրի բարելավման համար

22.02.2011 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր հայտարարել է մրցակցային միջավայրի բարելավման նպատակով լրացուցիչ օրենսդրական լծակներ գործարկելու ծրագրերի մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության /ՀԱԳՄ/ եւ էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի համատեղ նիստում Տիգրան Դավթյանն ասել է, որ ՀՀ շուկայի փոքր ծավալները խոչընդոտում են երկրում արդյունավետ մրցակցային միջավայրի ստեղծմանը, իսկ առկա գործիքները բավարար չեն հավասար մրցակցային պայքարի համար համապատասխան պայմաններ ապահովելու համար:

Այդ համատեքստում նախարարն ընդգծել է լրացուցիչ օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ իրական տնտեսության սուբյեկտների (նախեւառաջ ՀԱԳՄ-ի) հետ նախարարության սերտ համագործակցության կարեւորությունը: «Դա մեզ կօգնի կոնկրետացնել մեր քաղաքականությունն ու հետագա գործողությունները»,- նշել է նախարարը:

Ի պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ էկոնոմիկայի նախարարությունը կարող է հաղթել օլիգոպոլիաներին, Տիգրան Դավթյանը նկատել է, որ Հայաստանում հայտնի երեւույթի ավելի ճիշտ բնորոշումը «գերիշխող դիրքն» է` կոչ անելով «մի փոքր սպասել» արդյունքները տեսնելու համար:

Դիտում՝ 5744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW