Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. հունվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2010թ. հունվարի համեմատ աճել է 7.7%-ով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 2011թ. սկզբից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ աճի/նվազման ցուցանիշի փոխարեն հրապարակում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Արդյունաբերական արտադրության ծավալը հունվարին կազմել է 63 մլրդ 316.8 մլն դրամ` 2010թ. հունվարի համեմատ ավելանալով 5.7%-ով: 2010թ. հունվարի համեմատ 2.5% անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում (18 մլրդ 454. 2 մլն), 0.9% աճ` շինարարության ոլորտում (10 մլրդ 514 մլն): Մանրածախ առեւտրի շրջանառությունը 2010թ. հունվարի համեմատ չի փոխվել (100 մլրդ 025.3 մլն), ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) ավելացել է 24.3%-ով (62 մլրդ 839.6 մլն): Միջին ամսական աշխատավարձը 2011թ. հունվարին 2010թ. համեմատ ավելացել է 4.5%-ով` կազմելով 104 051 դրամ: Tweet Դիտում՝ 5080