Բանկերում կենսաթոշակներ ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 1000 հայաստանցի թոշակառու

18.02.2011 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վերջին տվյալների համաձայն, բանկերում կենսաթոշակներ ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 1000 հայաստանցի թոշակառու, այսօր Երեւանում հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սմբատ Սաիյանն ասել է, որ թեեւ առեւտրային բանկերում կենսաթոշակ ստանալու ծառայությունը նորարարություն է, այնուամենայնիվ, բանկային հատվածում առողջ մրցակցային միջավայրը հանգեցրել է կենսաթոշակային տարիքի հաճախորդների թվի դինամիկ աճին:

«Վստահ եմ, որ բանկերում կենսաթոշակներ ստացող թոշակառուների թիվը կշարունակի աճել արագ տեմպով»,- ասել է Սմբատ Սաիյանը:

Դիտում՝ 7720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW