«Արարատբանկը» տրամադրել է առաջին կենսաթոշակային քարտերը

10.02.2011 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արարատբանկում» մեկնարկել է ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտերի տրամադրման գործընթացը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «Արարատբանկը» կենսաթոշակների վճարումներ կիրականացնի հանրապետության ողջ տարածքում տեղադրված բանկոմատների եւ 33 մասնաճյուղերի միջոցով:

«Կարեւորելով թոշակառու հաճախորդների սպասարկման պատշաճ մակարդակն ու հարմարավետությունը` բանկը նրանց կսպասարկի արտահերթ, իսկ յուրաքանչյուր մասնաճյուղ կունենա առանձնացված աշխատակից` թոշակառուներին անհրաժեշտ  աջակցություն ցուցաբերելու եւ պարզաբանումներ տրամադրելու համար»,- նշել են բանկում:

Կենսաթոշակառուներին բանկային քարտերի տրամադրումը, հաշիվների բացումը եւ հետագա սպասարկումը կատարվելու է անվճար: Հաշվի մնացորդի դիմաց բանկի կողմից վճարվելու է տոկոսագումար` տարեկան 3% տոկոսադրույքով:

 

 

Դիտում՝ 8360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW