ԱԺ-ն քննարկում է 6-օրյա աշխատանքային շաբաթին անցնելու հնարավորությունը

09.02.2011 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Ազգային Ժողովը քննարկում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որոնց նպատակն է անցում կատարել 6-օրյա աշխատանքային շաբաթին:

Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտնել է խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, փոփոխությունները նախատեսում են անցում 6-օրյա աշխատանքային շաբաթին` շաբաթական աշխատանքային 40 ժամ ծավալի պահպանմամբ: Նրա խոսքերով, որոշ ձեռնարկությունների աշխատանքը պահանջում է անընդհատություն, իսկ 5-օրյա աշխատանքային շաբաթը գործատուներին հնարավորություն չի տալիս տեղավորվել աշխատանքային ժամանակացույցում եւ ապահովել ձեռնարկության աշխատանքի բնականոն ընթացքը:

Գործող օրենսդրության համաձայն, Հայաստանում սահմանված է 5-օրյա աշխատանքային շաբաթ երկու հանգստյան օրերով, եւ 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանող գործատուները, այդ թվում նաեւ առեւտրի ոլորտում, պարտավոր են լրացուցիչ վճարումներ կատարել:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես է եկել քննադատությամբ ներկայացված փոփոխությունների հասցեին:

«Ներկայացված փոփոխությունները վկայում են այն մասին, որ խորհրդարանը սպասարկում է բազմաթիվ ձեռնարկատերերի շահերը, եւ քանի դեռ բիզնեսն ուղղակիորեն ներկայացված է Ազգային Ժողովում, հասարակ աշխատողների իրավունքները հաշվի չեն առնվի»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Նա մատնանշել է նաեւ աշխատուժի շահագործման սպառնալիքը գործատուների կողմից, «ովքեր նոր աշխատատեղերի ապահովման փոխարեն փորձում են ապահովել արտադրական մեծ ծավալներ»:

Դիտում՝ 7299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW