Երեւան/Մեդիամաքս/. «ՊրոԿրեդիտ Բանկը» նշում է Հայաստանում իր գործունեության 3-րդ տարեդարձը: Երեք տարիների ընթացքում բանկն իր 9 մասնաճյուղերի միջոցով բանկային ծառայությունները հասանելի է դարձրել Երևան, Վանաձոր, Գյումրի և Արտաշատ քաղաքներում բնակվող ավելի քան 11,500 անհատների և իրավաբանական անձանց, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին «ՊրոԿրեդիտ Բանկում»: 2010թ. վերջի դրությամբ բանկը ձևավորել է շուրջ $ 51,6 մլն. համարժեք վարկային պորտֆել եւ հաճախորդներից ներգրավել ավելի քան $ 25 մլն համարժեք միջոցներ: «Բանկը շարունակում է փնտրել նոր հնարավորություններ «Ձեր Բանկը ձեր կողքին» կարգախոսը պատվով կրելու և շուկայում գրաված դիրքերն ամրապնդելու ու առաջ մղելու ուղղությամբ», - ասել է «ՊրոԿրեդիտ Բանկի» գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը։ Tweet Դիտում՝ 6690