Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները մեկնաբանել են Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը
08.02.2011 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն անվանել է «քաղաքական կուսակցություններին ուղղված կոնկրետ մեսիջ»:
Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնք նա նախօրեին արել էր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում, Արծվիկ Մինասյանն ասել է, որ նախկին նախագահի խոսքերում որեւէ կանխատեսում չի տեսել 2012թ. կայանալիք ընտրությունների ելքի վերաբերյալ:
«Ես ողջունում եմ երկրորդ նախագահի դիրքորոշումը ընտրություններում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտության վերաբերյալ: Կցանկանայի, որպեսզի պահպանվի նաեւ արդարության սկզբունքը»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Միաժամանակ, նա առաջարկել է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի կարծիքը Հայաստանի Հանրապետական կուսակցության /ՀՀԿ/ մասին ՀՀԿ այն ներկայացուցիչներին, ովքեր թերագնահատում են նախկին նախագահի դերը:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության հարաբերությունները երկրորդ նախագահի հետ այնպիսի մակարդակում են, որ “մեսիջների կարիք չունեն”:
Գալուստ Սահակյանն ասել է, որ չի կարծում, թե երկրորդ նախագահը խոսել է ենթատեքստով, սակայն որոշ հայտարարություններ մի փոքր տարբերվում են իրականությունից: «Մենք համագործակցել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ որպես քաղաքական ուժ աջակցել ենք նրան, քաղաքական դաշտում ունեցել ենք մեծ արտոնություններ եւ դրանով նպաստել ենք երկրի կայունությանը: Այդ համագործակցության ընթացքում մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել քաղաքական եւ ռազմավարական ծրագրերի շուրջ, այսինքն, համագործակցությունը չի եղել սոսկ խաղացողի եւ մրցավարի փոխըմբռնման տեսքով, մենք խաղացել ենք միասին` փորձելով հաղթել: Եվ այդ հաղթանակներում միշտ տեսնում ենք երկրի երկրորդ նախագահի դերը»,- ասել է ՀՀԿ ներկայացուցիչը:
Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը խորհրդարանական ընտրություններում մրցակցություն ապահովելու անհրաժեշտության մասին` Գալուստ Սահակյանն ասել է, որ որպես քաղաքական ուժ` ՀՀԿ-ն միշտ կողմ է առանձին ներկայացվածությանը, առավել եւս, որ «համատեղ ներկայացվածության խնդիրը թելադրում է ժամանակը, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժերի ցանկությունը»:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: