“Ամերիաբանկի” զուտ շահույթը աճել է 56%-ով եւ կազմել 2.9 մլրդ դրամ

01.02.2011 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկի” վարկային պորտֆելը 2010թ. աճել է 37%-ով եւ 31.12.10թ. դրությամբ կազմել 89 մլրդ դրամ:

Պորտֆելի աճի 93%-ն ապահովվել է իրավաբանական անձանց տրված վարկերի հաշվին, որոնք հաշվետու տարվա ընթացքում աճել են  43 %-ով: Առ 31.12.10թ. դրությամբ բանկի վարկային պորտֆելի  84%-ը (74 մլրդ դրամ) կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը:

Բանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.28 %-ը:

«Ամերիաբանկի» ֆիզիկական անձ հաճախորդների վարկային պորտֆելն անցյալ տարվա ընթացքում աճել է  31% -ով եւ կազմել շուրջ 15 մլրդ դրամ:

“Ամերիաբանկի” ակտիվները 2010թ. աճել են 25%-ով եւ տարեվերջին կազմել 153 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթը աճել է 56%-ով եւ կազմել 2.9 մլրդ դրամ:

Դիտում՝ 6311
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW