Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի /ՀԲ/ երեւանյան ներկայացուցչության ղեկավար Ժան-Միշել Հափին (Jean-Michel Happi) եւ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը այսօր Երեւանում ստորագրել են $68 մլն ընդհանուր ծավալի 3 վարկային համաձայնագիր:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում, ՀԲ-ն «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի» շրջանակներում Հայաստանին կտրամադրի $25 մլն, «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» շրջանակներում` $24 մլն եւ «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի» լրացուցիչ ֆինան¬սավորման համար` $19 մլն:
Առաջին վարկն ուղղված է աղքատության կրճատմանը եւ տնտեսության խթանմանը, երկրորդը` Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձեւավորման նպատակով
բարենպաստ միջավայրի ստեղծմանը բազային ենթակառուցվածքները հզորացնելու միջոցով, երրորդը` առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ մարզերում առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: