«Հայէկոնոմբանկը» ներգրավել է $10 մլն ՓՄՁ ֆինանսավորման համար

30.12.2010 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ «Հայէկոնոմբանկը» այսօր $10 մլն-ի վարկային համաձայնագիր են կնքել փոքր եւ միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/ ֆինանսավորման նպատակով:

$5 մլն-ը բանկին տրամադրել է կորպորացիան, իսկ մյուս $5 մլն-ը IFC կներգրավի Միջազգային զարգացման նիդեռլանդական բանկից (FMO):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում համապատասխան համաձայնագիր են կնքել «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Արմեն Նալջյանը եւ IFC-ի հայաստանյան ներկայացուցչության ներդրումային ծրագրերի համակարգող Արման Բարխուդարյանը:

Ինչպես տեղեկացրել է Արմեն Նալջյանը, այդ միջոցների հաշվին բանկը առեւտրի, արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին կտրամադրի վարկեր 3-5 տարի ժամկետով, սկսած տարեկան 12% տոկոսադրույքից:

Արմեն Նալջյանը նշել է, որ ներկայումս բանկի վարկային պորտֆելը կազմում է 28,2 մլրդ դրամ ($78,3 մլն), որի շուրջ կեսը բաժին է ընկնում ՓՄՁ վարկերին:

Դիտում՝ 6285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW