Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ երեւանյան գրասենյակը դեկտեմբերի 17-18-ը ՀՀ բանկերի աշխատակիցների համար կազմակերպել է սեմինար «Բազել 2»-ի սկզբունքներով ռիսկերի կառավարման թեմայով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՄՖԿ երեւանյան գրասենյակում, ՄՖԿ-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն ասել է, որ դասընթացի շրջանակներում կորպորացիան նպատակ է հետապնդում օժանդակել հայաստանյան բանկերում ռիսկերի կառավարման միջազգային ստանդարտների առավել լայնամասշտաբ կիրառմանը: Բացի այդ, ՄՖԿ-ն նաեւ մշակել է հայաստանյան բանկերի կողմից սեփական ակտիվների եւ պասիվների կառավարման համակարգը հիմնելու ուղեցույց: Միջոցառումը կազմակերպվել է ՄՖԿ-ի «Հայաստանի բանկային համակարգի զարգացման ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիայի եւ Նիդեռլադների կառավարությունների հետ համագործակցությամբ: Tweet Դիտում՝ 8243