«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն կպարգեւատրի բորսայի լավագույն անդամներին

15.12.2010 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն կպարգեւատրի ֆոնդային բորսայի ու ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունների անդամներին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բորսայի մամուլի ծառայությունում, «Բորսայի լավագույն անդամ» պարգեւն ուղղված է այն ներդրումային ընկերությունների խրախուսմանը, որոնք առավելապես ներգրավված են ՀՀ կապիտալի շուկայի զարգացման գործում եւ հավատարիմ են մնում մասնագիտական էթիկայի կանոններին:

2010թ. արդյունքներով պարգեւներ կհանձնվեն չորս անվանակարգերում` բորսայի լավագույն անդամ կորպորատիվ պարտատոմսերի, պետական պարտատոմսերի, արտարժույթի եւ վարկային միջոցների շուկաներում:

Հաղթողները հայտնի կդառնան 2011թ. մարտի սկզբին կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում:

Դիտում՝ 18369

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW