Fitch-ը հաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշը

09.12.2010 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Fitch Ratings-ը հաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ (այսուհետ` ԱԿԲԱ) թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) 'BB' «Կայուն» կանխատեսմամբ: Բանկի անհատական վարկանիշը հաստատվել է «D» մակարդակում:

IDR-ը եւ բանկին օժանադակելու վարկանիշն արտացոլում են Fitch-ի կարծիքը անհրաժեշտության դեպքում բանկի բաժնետերի` Credit Agricole-ի (այսուհետ` «CA», 'AA-'/Կայուն) կողմից բանկին աջակցելու չափավոր հավանականության մասին` հաշվի առնելով ֆրանսիական բանկային խմբի հետ ընդհանուր բրենդը, ԱԿԲԱ-ի ստեղծման եւ վերահսկողության գործում Credit Agricole-ի ակտիվ մասնակցությունը, ինչպես նաեւ բանկի հարաբերականորեն փոքր չափերը: Ընդ որում, CA-ի` աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության վրա ազդում է այն փաստը, որ այդ բաժնետերին պատկանում է մինորիտար փաթեթը (28%) եւ Հայաստանի շուկան, հնարավոր է, ռազմավարական նշանակություն չունի նրա համար:

«Բանկի անհատական վարկանիշն արտացոլում է նրա` բացարձակ արտահայտմամբ ոչ մեծ չափը, բալանսի  բարձր դոլարիզացումը (2010 թ. 3-րդ եռամսյակի դրությամբ վարկերի 60% եւ հաճախորդային դեպոզիտների 58% արտարժութային էին), ինչպես նաեւ ոչ այդքան պարզ գործառնական միջավայրը: ԱԿԲԱ-ի անհատական վարկանիշը հաշվի է առնում նաեւ վարկային պորտֆելի բարձր դիվերսիֆիկացումը, բանկի ֆոնդավորման բազաները, լիկվիդայնության կայուն վիճակը, նախկինի պես բարձր շահութաբերությունը, կորպորատիվ կառավարման լավ մակարդակը, էական կապիտալացումը` 2010 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ ընհանուր կապիտալի` պարբերական բավարարության 26,2%-անոց ցուցանիշի պայմաններում եւ նրա լայն հաճախորդային բազան երկրում: Ակտիվների որակը թեւ վատացել է, սակայն շարունակում է ավելի լավը լինել, քանի ոլորտի միջին մակարդակն է», - Մեդիամաքս-ին հայտնել են Fitch Ratings-ում:

Դիտում՝ 20919
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW