Երեւան/Մեդիամաքս/. «Կոնվերս բանկը» ս.թ. դեկտեմբերից մինչև 2011թ. փետրվարի 28-ը կազմակերպում է նոր տեսակի «Ձմեռային անակնկալ» ժամկետային ավանդի ակցիան: Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ, ժամկետը` մեկ տարի: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ներդրման պահին, հաճախորդի ցանկության դեպքում տոկոսները կարող են փոխանցվել VISA GIFT քարտին: Ակցիայի ընթացքում հաճախորդին կառաջարկվի վճարային քարտ հետևյալ պայմաններով` VISA CLASSIC, կամ Master Standard `տարեկան սպասարկման վարձը` անվճար, VISA GOLD, կամ Master Gold` տարեկան սպասարկման վարձը` 50% զեղչով: Ակցիայի շրջանակներում, 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ առկա ավանդատուների միջև կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում գլխավոր մրցանակին արժանացած ավանդատուն կշահի ուղեգիր դեպի Եգիպտոս: Tweet Դիտում՝ 14283