Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” հայտարարել է ֆիզիկական անձ ավանդատուների համար նախատեսված “Ճանաչիր փողի արժեքը” նոր տարեկան ավանդային ակցիայի մեկնարկի մասին: Ակցիան գործելու է 02.12.2010թ.-ից մինչև 01.03.2011թ. ընկած ժամանակաշրջանում: “Ճանաչիր փողի արժեքը” ակցիայի պայմանները ներկայացվում են ոչ թե ավանդական` տոկոսադրույքների տեսքով, այլ որպես տարվա վերջում ստացման ենթակա ընդհանուր գումարի եւ համապատասխան տոկոսադրույքներով զեղչված արժեքի տեսքով, որը ավանդատուի կողմից ներդրվող գումարն է: Ըստ ներդրված արժույթների` համապատասխան գումարների տարեկան արժեքը հետևյալն է.1000 ՀՀ դրամն արժե 910 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլարն արժե 92.5 ԱՄՆ դոլար, 100 Եվրոն արժե 94 Եվրո: Այն ավանդատուները, որոնք ավանդ կներդնեն 02.12.2010 - 31.12.2010թթ. ընկած ժամանակահատվածում, հնարավորություն կունենան ավանդի ներդրման պահին ստանալ ներդրվող գումարի և մեկ տարի անց ստացման ենթակա գումարի տարբերությունը: Ի դեպ, նշված տարբերությունը հարկված է օրենսդրությամբ սահմանված կարգով և հանդիսանում է ավանդատուի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: Tweet Դիտում՝ 15178