«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» ավարտել է կրթաթոշակներ ստանալու հայտերի ընդունումը

17.11.2010 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» ավարտել է հայաստանյան բուհերի ուսանողների կողմից միանվագ կրթաթոշակներ ստանալու հայտերի ընդունումը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, հայտերի ընդունման ընթացքում` հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 15-ը, ստացվել է ավելի քան 500 էլեկտրոնային հայտ ՀՀ պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների եւ հայցորդների կողմից:

Բանկի աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովը հայտ ներկայացրած ուսանողներից կընտրի 20 կրթաթոշակառու, որոնց ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 15-ին բանկի պաշտոնական կայքում:

Դիտում՝ 13451

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW