ԴԻԼԻՋԱՆ նախագիծը «հսկայական ներդրում» կդառնա, ասել է ՀՀ կրթության նախարարը

04.11.2010 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ԴԻԼԻՋԱՆ միջազգային դպրոցի» նախագիծը «հսկայական ներդրում կդառնա» Հայաստանի կրթական համակարգում, այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում մեկնաբանելով նախագիծը չդադարեցնելու մասին «ԴԻԼԻՋԱՆ միջազգային դպրոցի» նախաձեռնողների որոշումը` Արմեն Աշոտյանն ասել է.

«Առաջին անգամ հայկական պետականության պատմության մեջ շուրջ $100 մլն մասնավոր միջոցներ պետք է ներդրվեն կրթության ոլորտում: Հուսով եմ, այդ նախաձեռնությունը կոգեւորի այլ ձեռնարկատերերի եւ հարուստ մարդկանց մեծ գումարներ ներդնել կրթության ոլորտում»:

Նրա խոսքերով, «ԴԻԼԻՋԱՆ միջազգային դպրոցի» նախագծի իրականացումը հնարավորություն է Հայաստանում ներդնել լավագույն միջազգային կրթական չափանիշները եւ առաջին քայլերն անել հանրակրթական համակարգի գլոբալիզացման ուղղությամբ:

«Ուրախ կլինեմ, եթե բոլոր հավակնոտ ծրագրերը, որոնք նախաձեռնողները դրել են իրենց առջեւ, իրականանան:  Նախարարությունը աջակցել եւ աջակցելու է, որպեսզի այս եւ նմանատիպ այլ նախագծերը հաջողվեն»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Դիտում՝ 12987

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW