«Անելիք Բանկը» եւ ՄՖԿ-ն կհամագործակցեն ռիսկերի կառավարման ոլորտում

02.11.2010 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկը» եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ այսօր Երեւանում համաձայնագիր են ստորագրել ռիսկերի կառավարման ոլորտում խորհրդատվական ծառայությունների տրամադրման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համաձայնագիրը ստորագրել են «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանն ու ՄՖԿ-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկը: 

Սամվել Ճզմաչյանի խոսքերով, ծրագրի նպատակը ռիսկերի կառավարման գործընթացի բարեփոխումն է, ինչը բանկին թույլ կտա կենտրոնանալ երկարաժամկետ ծրագրերի եւ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման վրա: Համագործակցությունը թույլ կտա բանկում ներդնել ռիսկերի կառավարման նոր մեխանիզմներ:

Թոմաս Լյուբեկը նշել է, որ սա առաջին ծրագիրն է, որը ՄՖԿ-ն իրագործում է «Անելիք Բանկի» հետ համագործակցությամբ:

Դիտում՝ 15025

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW