“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ն ուսանողական ռեֆերատների մրցույթ է հայտարարել

27.10.2010 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսան հայտարարել է ուսանողական ռեֆերատների մրցույթ` “Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան” թեմայով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բորսայի մամլո ծառայությունում, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր ԲՈւՀ-երի ավարտական կուրսերի ուսանողները: Իրենց ռեֆերատներում ուսանողները պետք է պատասխանեն հետևյալ հարցերից որևէ մեկին.

1. Որո՞նք են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խնդիրերը և ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել:
2. Ի՞նչ պետք է անեն շուկայի մասնակիցները Հայաստանի կապիտալի շուկան զարգացնելու նպատակով:
3. Ի՞նչ քաղաքականություն պետք է վարեն Հայաստանի կապիտալի շուկան կարգավորող մարմիններըª շուկան զարգացնելու նպատակով:
4. Ինչպե՞ս կարելի է բարձրացնել բնակչության հետաքրքությունը Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ:
5. Ինչպիսի՞ նոր գործիքներ կարող են կիրառվել Հայաստանի կապիտալի շուկայում:

Մրցույթը կմեկնարկի 2010թ. նոյեմբերի 1-ին եւ կտեւի մինչեւ 2010թ. դեկտեմբերի 30-ը: Մրցույթի մասնակցության պայմանները ներկայացված են www.nasdaqomx.am/am/contest.htm ինտերնետային հասցեում:

Մրցույթի հաղթողները կաստանան դրամական պարգեւներ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից տրված պատվոգրեր, ինչպես նաեւ “Բորսայի լավագույն անդամ” մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր, որի ընթացքում լավագույն ռեֆերատների հեղինակները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ եւ կապեր հաստատել Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցների հետ:

Դիտում՝ 15527
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW