Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսօր հայտարարել իր կարգախոսի փոփոխման մասին: Նախկին «Ձեր հաջողության երաշխիքը» կարգախոսի փոխարեն այսուհետ «Անելիք Բանկը» կօգտագործի «Կայուն հիմք, վստահելի ապագա» կարգախոսը: ««Անելիք Բանկն» իր գործունեության 20 տարիների ընթացքում ունեցել է մի քանի կարգախոսներ, որոնք համահունչ են եղել տվյալ ժամանակաշրջանին: Այս նոր կարգախոսն` ընդգծելով «Անելիք Բանկի» անցած ճանապարհը եւ ապագայի հանդեպ վստահությունը` լիարժեք արտացոլում է բանկի առավելությունները եւ առաքելությունը», - ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Tweet Դիտում՝ 14092