ԼՂՀ-ում վարկավորման ծավալը մեկ տարում աճել է 56,4%-ով

21.10.2010 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից հատկացված վարկերի ծավալը կազմել է 37 754 մլն դրամ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ վարկավորման ծավալը աճել է 56,4%-ով, այս տարվա հունվարի 1-ի համեմատ` 29.1%-ով:

Արտարժույթով տրամադրված վարկերի մասնաբաժինը վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 49,8%:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 37 086.2 մլն դրամ, ինչը 27.6%-ով գերազանցում է 2010թ. հունվարի 1-ի ցուցանիշը, 19.2%-ով` 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Դիտում՝ 10805
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW