Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ «Հայփոստ» ՓԲԸ-ն նախատեսում է վերաբացել 35 բաժանմունք` այդ թվում Դիլիջանի, Գյումրիի, Իջեւանի եւ Ծաղկաձորի մասնաճյուղերը: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ից այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին, որ հոկտեմբերի 15-ին Կապանի մասնաճյուղի պաշտոնական վերաբացմամբ մեկնարկեց Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի վերափոխման ծրագիրը մարզերում: Այն ենթադրում է ՀՀ բոլոր մարզերի մասնաճյուղերի ավելի քան 200 բաժանմունքների նորացում թե արտաքին տեսքի, թե տեխնիկական վերազինման, թե ժամանակակից ենթակառույցների ներդրման առումով: Առաջիկայում կվերաբացվեն Կապանի եւս երեք բաժանմունքներ: «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի: Tweet Դիտում՝ 10629