ԵԿԳ-ն մտադիր է դուրս գալ չինական շուկա

12.10.2010 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) մտադիր է սկսել «ԱրԱրԱտ» կոնյակների արտահանումը Չինաստան: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը` նշելով, որ ներկայումս ընկերությունն ակտիվ աշխատանք է ծավալում այդ ուղղությամբ:

Արա Գրիգորյանի խոսքերով, ներկայումս «ԱրԱրԱտ» կոնյակների սպառման խոշորագույն շուկաներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը, օդանավակայանների Duty free առեւտրի գոտիները եւ Բելառուսը:

Արա Գրիգորյանը տեղեկացրել է, որ անցյալ տարի ԵԿԳ սպառման շուկաների թիվը համալրվել է Վիետնամով, ուր արտահանվել է 3 հազ. լիտր կոնյակ: ԵԿԳ-ի գլխավոր տնօրենը հայտնել է նաեւ, որ «ԱրԱրԱտ» կոնյակների վաճառքի դինամիկ աճ է նկատվում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շուկաներում ` հույս հայտնելով, որ այդ շուկաները շուտով կընդգրկվեն ԵԿԳ խոշորագույն սպառման շուկաների թվում:

ԵԿԳ-ի արտադրության ծավալը 2009թ. կազմել է 2,8 մլն լիտր, որից 2,579 մլն-ը արտահանվել է:

Դիտում՝ 11330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW