Երեւան/Մեդիամաքս/. «ԱՐՄԵՆԱԼ»-ը հայտարարել է 100 հազար տոննա արտադրանքի թողարկման մասին, որի հիմնական մասը (շուրջ 65%) արտադրվել է 2006 թ-ից գործարանի լայնածավալ համալիր վերազինումից հետո: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ԱՐՄԵՆԱԼ» գործարանի մամուլի ծառայությունում, 2000թ. գործարանի գործարկումից հետո արտադրության ծավալն ավելացել է ավելի քան 20 անգամ, իսկ «ՌՈՒՍԱԼ»-ի ներդրումները վերազինման ծրագրում գերազանցել են $100 մլն-ը: Ներկայումս «ԱՐՄԵՆԱԼ»-ը առաջատար դիրք է զբաղեցնում արտադրանքի իրացումից ստացվող եկամուտների ցուցանիշով: Արտադրանքը մատակարարվում է 20 երկրների սպառողներին, իրացման հիմնական շուկան Հյուսիսային Ամերիկան է, Եվրոպան եւ Մերձավոր Արեւելքը: «Այսօր «ԱՐՄԵՆԱԼ»-ի առջեւ կանգնած խնդիրներն են` արտադրության արդյունավետության հետագա բարձրացումը, արտադրանքի որակի կատարելագործումը, ֆինանսատնտեսական ցուցանիշների աճը: Դրանց լուծումը թույլ կտա հաջորդ 100 հազար տոննան արտադրել 4 տարուց էլ պակաս ժամկետում»,- նշել է «ՌՈՒՍԱԼ»-ի փաթեթավորման բիզնեսի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բուրդինը: Tweet Դիտում՝ 10412