«Հայէկոնոմբանկի» նոր գործադիր տնօրեն ժամանակավորապես նշանակվել է Արմեն Նալջյանը

05.10.2010 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը, ելնելով առողջական պատճառներից, դիմում է ներկայացրել բանկի գործադիր տնօրենի պաշտոնից այլ աշխատանքի տեղափոխվելու վերաբերյալ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մարքեթինգի բաժնում, «Հայէկոնոմբանկի» Խորհրդի նիստում Դավիթ Սուքիասյանը, ազատվելով գործադիր տնօրենի պաշտոնից, նշանակվել է բանկի Խորհրդի նախագահի խորհրդական:

«Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բանկի վարչության անդամ Արմեն Նալջյանը:

Դիտում՝ 15171

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW