ՀՀ նախագահը գոհ է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեությունից

24.09.2010 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ֆրանսիական “Կրեդիտ-Ագրիկոլ” բանկային խմբի նախագահ Ժան-Մարի Սանդերն (Jean-Marie Sander) նշել են, որ կան բոլոր նախադրյալները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գործունեության աշխուժացման եւ ընդլայնման համար:

Ինչպես հաղորդել են Մեդիամաքս-ին ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, սեպտեմբերի 23-ին Երեւանում կայացած հանդիպմանը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ի մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի բանկային համակարգում, նշելով, որ բանկն էական մասնակցություն ունի գյուղատնտեսության զարգացման գործում:

“Կարծում եմ, մի կողմից շատ լավ ֆինանսական ներդրում եք կատարել, մյուս կողմից էլ` նոր մշակույթ ներմուծել մեր ֆինանսական շուկա, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար”,-ասել է ՀՀ նախագահը:

Դիտում՝ 17330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW