Գործադիրը հավանություն է տվել ընկերությունների գրանցման կարգը պարզեցնելու օրինագծերին

16.09.2010 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել նոր ընկերությունների գրանցման կարգը պարզեցնելուն ուղղված` օրենսդրական լրացումների եւ փոփոխությունների փաթեթին:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, լրացումների համաձայն, գրանցման համար նախատեսվում է փաստաթղթերը ներկայացնել բոլոր ընթացակարգերն իրականացնող մեկ կառույցի: 

Առաջարկվում է նաեւ վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց հաշվառել գրանցող մարմնի կողմից։

Օրենսդրական այս նախաձեռնությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անվանել է «2010թ. կարեւորագույն բարեփոխումներից մեկը» եւ հանձնարարել փոփոխությունները ԶԼՄ-ներով հասանելի դարձնել հասարակությանը։

Դիտում՝ 11708

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW