Երեւան/Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» եւ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը նշել են «Նաիրի» առագաստանավի տարեդարձը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Նաիրի» միջնադարյան սեւանյան առագաստանավի կրկնօրինակը կառուցվել է «Այասի» եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» համատեղ ջանքերով: Վերջինս այդ նպատակով հատկացրել է 3 մլն դրամ: Բանկի 10 աշխատակիցները հանդիսանում են «Այաս» ակումբի անդամներ: Առաջին անգամ առագաստանավը նավարկել է 2008թ. օգոստոսի 23-ին: Մանրամասն ռեպորտաժը հասանելի է այստեղ. http://www.bravo.am/news/%E2%80%9C%D5%B6%D5%A1%D5%AB%D6%80%D5%AB%E2%80%9D/: Tweet Դիտում՝ 11537