Արարատ Ղուկասյանը կշարունակի զբաղեցնել ՀԲՄ նախագահի պաշտոնը

06.09.2010 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Արարատ Ղուկասյանը կշարունակի զբաղեցնել Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահի պաշտոնը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրեց ՀԲՄ փոխնախագահ Սեյրան Սարգսյանը, Արարատ Ղուկասյանի` «Բիբլոս Բանկ Արմենիայի» գլխավոր գործադիր տնօրեն նշանակվելուց հետո նա կհամատեղի 2 պաշտոն:

Արարատ Ղուկասյանը ՀԲՄ նախագահ էր ընտրվել 2009թ. Նոյեմբերին, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ին նշանակվել է «Բիբլոս Բանկ Արմենիայի» գլխավոր գործադիր տնօրեն:

Դիտում՝ 12543

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW