«Կոնվերս Բանկն» ամփոփել է «Սուպեր Շանս MasterCard» ակցիայի արդյունքները

01.09.2010 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի եւ MasterCard-ի համատեղ ակցիայի շրջանակներում թողարկվել է 3 մլրդ դրամ շրջանառությամբ 5 հազար MasterCard վճարային քարտ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Կոնվերս Բանկի» մամուլի ծառայությունում, ակցիայի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 300 MasterCard քարտապանների միջեւ անցկացվել է խաղարկություն:

«Սուպեր Շանս MasterCard» ակցիան մեկնարկել է փետրվարի 15-ին եւ շարունակվել մինչեւ հուլիսի 15-ը: Ակցիայի շրջանակներում MasterCard դեբետ /Cirrus/Maestro եւ MasterCard Standard/ եւ կրեդիտ /MasterCard Standard եւ Gold/ վճարային քարտերը տրամադրվել են 6 ամիս անվճար սպասարկման վճարով, որից հետո գործել են բանկի առկա սակագները: Բացի այդ, բանկի Visa եւ ArCa այն քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում դիմել են իրենց քարտային հաշիվներին կից MasterCard -ի համար, եւս  ստացել են կից քարտի 6 ամսվա  անվճար սպասարկում:

Դիտում՝ 11967
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW