«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» մշակել է փաթեթ VIP-հաճախորդների համար

24.08.2010 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն մշակել է նոր քարտային ապրանքատեսակ VIP-հաճախորդների համար:

«Ակնկալվում է, որ քարտապաններ կդառնան բիզնեսի, քաղաքականության, սպորտի եւ մշակույթի ներկայացուցիչները, ովքեր նախընտրում են օգտվել բարձր հարմարավետությամբ ծառայություններից»,- այսօր Մեդիամաքս-ին ասել են բանկի մամուլի ծառայությունում:

«Պրիորիտետ» փաթեթը ներառում է հաշվի անձնական մենեջերի ծառայություններ, VISA Gold կամ MasterCard Gold միջազգային պլաստիկ քարտի տրամադրում տարեկան սպասարկմամբ եւ IAPA եւ Countdown միջազգային համակարգերի դիսկոնտային ծրագրերի փաթեթով, արտահերթ սպասարկում բանկի բոլոր մասնաճյուղերում, հատուկ փոխարժեքով տարադրամի փոխանակման հնարավորություն, ինտերնետ-բանկինգի եւ «Տելեքարդ» բանկային գործառնությունների մասին SMS-ծանուցումների ծառայություններ տարեկան սպասարկմամբ, ինչպես նաեւ ժամկետային ավանդների հատուկ պայմանների հնարավորություն:

Դիտում՝ 14210
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW