Երեւան/Մեդիամաքս/. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ զուտ շահույթը 2010թ. առաջին կիսամյակում կազմել է 719,4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 105%-ով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Արմսվիսբանկում» («Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի շուկա ստեղծողը), ընկերության համախառն շահույթը նախորդ կիսամյակի հետ համեմատ ավելացել է 153%-ով` կազմելով 806,4 մլն դրամ: «Արցախ ՀԷԿ»-ի համախառն հասույթի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կազմել է 120% (941,7 մլն դրամ): «Արցախ ՀԷԿ»-ի ակտիվները կիսամյակի արդյունքներով կազմել են 11,37 մլրդ դրամ` 2009թ. վերջի դրությամբ ցուցանիշը գերազանցելով 27,8%-ով: Ընկերության սեփական կապիտալը հաշվետու ժամանակահատվածում համալրվել է 123,2 մլն դրամով` կազմելով 6,78 մլրդ դրամ: Միաժամանակ, «Արցախ ՀԷԿ»-ի պարտավորություններն առաջին կիսամյակում կրկնապատկվել են` կազմելով 4,587 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները հաշվետու ժամանակահատվածում աճել են 119.6 %-ով: Ընկերության կապիտալ ներդրումների ծավալն առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 1,719 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ ավելանալով 67%-ով: Tweet Դիտում՝ 16399