Կառավարությունը որոշել է փոխարինել ԿԲ-ին տրամադրած մուրհակը

12.08.2010 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինելու մասին:

Ինչպես կառավարության նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, 2009թ. կառավարությունը ԿԲ-ին տրամադրել է 79.6 մլրդ դրամի մուրհակ: Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ պետությունը ԿԲ-ին մուրհակ է տրամադրում այն դեպքում, երբ ԿԲ կորուստները գերազանցում են ակտիվները:

Տիգրան Դավթյանը հայտնել է, որ այս տարի կառավարությունը կհատկացնի 55.2 մլրդ դրամի մուրհակ, քանի որ նախորդ տարի ԿԲ-ն իր տարեկան շահույթի 80%-ը ուղղել է նախորդ մուրհակի մարմանը:

Դիտում՝ 14490

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW