BUREAU VERITAS Armenia-ն եւ APAGA Technologies-ը համատեղ ծառայություններ կմատուցեն բանկերին

09.08.2010 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. APAGA Technologies ընկերությունում այսօր Մեդիամաքս-ին տեղեկացրեցին, որ խոսքը գնում է BS ISO/IEC 27001:2005 միջազգային նորմերի պահանջներին համապատասխան հայաստանյան բանկերի վկայագրման ծրագրի մասին: 

BUREAU VERITAS Armenia ընկերությունը կիրականացնի համապատասխան գործողություններ` ներկայացնելու նախապատվության առաջարկ, հայաստանյան բանկային շուկայի խորհրդատվության եւ վկայագրման պահանջները բավարարելու նպատակով: APAGA Technologies ընկերությունը հիմնականում կզբաղվի Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման եւ շահագործման բնագավառներում սարքավորումային եւ ծրագրային լուծումների կիրառման իր գործունեությամբ:

“Այս միասնական գործընթացը կառաջարկի լավագույնս տեղայնացված լուծումներ ինչպես խորհրդատվության եւ վկայագրման, այնպես էլ տեխնիկական իրականացման տեսանկյունից”, - նշեցին APAGA Technologies ընկերությունում:

Դիտում՝ 16062

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW