Կառավարությունը պատրաստվում է Տաթեւի ճոպանուղու բացմանը

05.08.2010 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի կառավարությունը 65 մլն 475 հազար դրամ կհատկացնի EuroNews հեռուստաալիքով Հալիձոր գյուղից Տատեւի վանք տանող ճոպանուղու բացման մասին տեսահոլովակի պատրասման եւ հեռարձակման համար:

Ճոպանուղու բացման արարողությունը կկայանա ս.թ. հոկտեմբերի 16-ին:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ եւս 27 մլն 670 հազար դրամ կհատկացվի National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակչությանը` “Ճամփորդություն առանց սահմանների” գիտաժողովի կազմակերպման նպատակով:

Հայաստանի կառավարությունը նաեւ որոշում է ընդունել Հալիձոր եւ Շինուհայր գուղերի բարեկագման համար հատկացնել 32 մլն դրամ:

Դիտում՝ 13650

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW