ԿԲ-ն կանխատեսում է վարկավորման ակտիվացում
03.08.2010 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ ներկա ժամանակահատվածում առավել հիմնավորված է համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից ձեռնպահ մնալու քաղաքականության իրականացումը, ասվում է 2010թ. երրորդ եռամսյակի համար ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ԿԲ-ն միաժամանակ չի բացառում տոկոսադրույքների հետագա ճշգրտումը` կախված արտաքին և ներքին մակրոտնտեսական միջավայրի փոփոխություններից:
Հունիսին հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում ԿԲ-ն, չնայած առաջին կիսամյակում գնաճի տեմպերի նվազմանը, կշարունակի իրակակացնել պահպանվող գնաճային ներուժը վերացնելու և գնաճն իր նպատակային միջակայք վերադարձնելու խնդրի իրագործմանն ուղղված դրամավարկային քաղաքականություն՝ պայմանավորված այդ ժամանակահատվածում գնաճային որոշակի ռիսկերի գնահատումներով:
«Ակնկալվում է, որ թեև համաշխարհային տնտեսությունը և ամբողջական պահանջարկը կանխատեսվող հորիզոնում կշարունակեն վերականգնվել բարձր տեմպերով, սակայն այս զարգացումները գնաճային ներուժ չեն պարունակի, քանի որ նշված պայմաններում ՀՆԱ-ն կշարունակի պահպանվել իր հավասարակշիռ մակարդակից ավելի ցածր մակարդակում: Մյուս կողմից, գյուղատնտեսական ապրանքների գների սպասվող շարժը կնպաստի ընդհանուր գնաճային ֆոնի պահպանմանը: Նշված զարգացումների հետևանքով գնաճի տեմպը 2010 թ. երրորդ եռամսյակում որոշակիորեն կաճի` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը, սակայն հետագայում աստիճանաբար նվազելով` կանխատեսվող հորիզոնի վերջում կձևավորվի այդ միջակայքի վերին սահմանում:
Տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի վարկածի պայմաններում, տարեվերջին գնաճը կանխատեսվում է 5.8%, իսկ 2011 թվականի երկրորդ եռամսյակի վերջին` 4.8%:», - նշում է ԿԲ-ն:
Ծրագրում նշվում են նաեւ դրամի նկատմամբ պահանջարկի աճի բարձր տեմպերը, որոնք սկսել են նկատվել դրական մակրոտնտեսական զարգացումների եւ ապադոլարայնացմանն ուղղված միջոցառումների արդյունքում: ԿԲ-ի կանխատեսումներով, այդ դրսևորումները կշարունակվեն նաև հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում եւ կարող են բերել ազգային արտարժույթի ամրապնդմանը, ինչն իր հերթին կարող է նպաստել գնաճային ճնշումների նվազմանը:
Հաջորդ 12-ամսյա ժամանակահատվածում փողի զանգվածի և փողի բազայի աճի տեմպերը համահունչ կլինեն և կկազմեն 15-17%: Ընդ որում, հաշվի առնելով ապադոլարայնացման միջոցառումների ազդեցությունը` նախատեսվում է դրամային ավանդների 24-26% աճ, և նախորդ տարվա համեմատ արտարժութային ավանդների աճի տեմպերի զգալի դանդաղում` ընդամենը 12-14%, ասվում է ԿԲ ծրագրում:
ԿԲ սպասումների համաձայն, հաջորդ 12-ամսյա ժամանակահատվածում տնտեսության վարկավորման ցուցանիշը կաճի 15%-ով, ընդ որում, առանձնահատուկ ակտիվություն կնկատվի հիփոթեքային եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորման ոլորտներում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: