Աշնանը կմեկնարկի Իրանից Հայաստան նավթամուղի շինարարությունը

14.07.2010 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Իրանից Հայաստան նավթամուղի շինարարությունը կսկսվի 2010թ. աշնանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ծրագրի կարժենա $160-180 մլն, եւ կողմերից յուրաքանչյուրը կապահովի անհրաժեշտ միջոցների 50 տոկոսը: Միաժամանակ, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, շինարարական աշխատանքներում բոլոր ներդրումները կիրականացնի իրանական կողմը, իսկ Հայաստանն իր մասնաբաժինը կհատկացնի հետագայում խողովակի շահագործման արդյունքում ստացված շահույթից:

Արմեն Մովսիսյանը նշել է, որ նոր խողովակատարը թույլ կտա Հայաստան ներմուծել բենզին եւ դիզելային վառելիք Պարսից ծոցի երկրներում գործող գներով: Նա տեղեկացրել է, որ խողովակատարը կշահագործեն մրցույթով ընտրված մասնավոր ընկերություններ:

Այս տարի մեկնարկում է նաեւ Հայաստանից Իրան բարձրավոլտ լարման էլեկտրագծի, ինչպես նաեւ Մեղրի քաղաքում համատեղ հիդրոէլեկտրակայանի շինարարությունը: Նախագծերի արժեքը կկազմի, համապատասխանաբար, 100 մլն եվրո եւ $350 մլն:

Դիտում՝ 10955
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW